31/01/2024 13:11
Փորձում ենք ցույց տալ, որ շահումով խաղերը մեծ դեր չունեն մեր տնտեսության մեջ․ Նախարար
Տարեկան ամփոփիչ ասուլիսին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ փորձում են ցույց տալ, որ շահումով խաղերը մեծ դեր չունեն ՀՀ տնտեսության մեջ։
«Մենք սովորաբար խոսում ենք այն մասին, որ շահումով խաղերը մեծ դեր ունեն մեր տնտեսության մեջ, մենք փորձում ենք ցույց տալ, որ այդ դերը վերջին տարիներին նվազել է բավականին»,-ասաց նա։
Վահե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ 2023-ի արդյունքներով՝ նվազման միտումն ավելի մեծ մասնաբաժին կունենա։