31/01/2024 14:57
«Նման հարց օրակարգում ընդգրկված չէ». հայկական կողմը հերքում է ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու մասին լուրը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հերքում են ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունները։ Գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպմանն ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։
«Նման հարց օրակարգում ընդգրկված չէ», - Aysor.am-ի հետ զրույցում նշեցին գրասենյակից։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մեկնարկել է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը։
Հաղորդվում էր, որ հայկական կողմը կհանձնի 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։