31/01/2024 13:47
2024-ին թոշակները չբարձրացնելը պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով․ Նախարար
Այն, որ թոշակները չեն ավելանալու 2024թ․-ին, որոշվել է 2022թ․-ին, հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով։ Կարծում ենք՝ կառավարությունը պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար։ Այսինքն, եթե թոշակները բարձրացնենք այնքան, որքան երազում ենք, և չկարողանանք վճարել՝ մեր երկրի համար կլինի շատ մեծ աղետ։ Դրա համար պետք է շատ զգույշ լինենք»,-ասաց նա։