31/01/2024 10:49
Այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները
Այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։
Իջևանի և Ղազախի հատվածում՝ պետական սահմանին տեղի կունենա սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների նիստը։
Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին։
Այս հանդիպմանը, ինչպես հայտարարվել է նախապես, կսահմանվեն փաստաթղթերի տեսակները, կնույնականացվեն քարտեզները։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 5 հանդիպում են անցկացրել։