31/01/2024 21:36
Բանակի մասին կեղծ լուրեր, անվտանգության դեմ ուղղված կոչեր տարածողների գույքը Ռուսաստանում կբռնագանձվի
Պետդուման երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է բանակի մասին կեղծ լուրեր և պետական անվտանգության դեմ ուղղված գործողությունների հանրային կոչեր տարածողների գույքը բռնագանձելու հնարավորություն սահմանող օրինագիծը։
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը օրենքի ընդունման կապակցությամբ նշել է, որ Քրեական օրենսգրքում ավելացված դրույթներով՝ առաջին անգամ օրենքի առջև պատասխանատվության կկանչվեն նման գործունեություն իրականացնողները։
Նշվել է նաև, որ գույքի բռնագանձումը ոչ թե պատժամիջոց է, այլ քրեաիրավական միջոց․ բռնագանձվելու են «հանցագործության իրականացմանն ուղղված միջոցները», «միջոցները, որոնք ձեռք են բերվել վերը նշված բնույթի հանցավոր գործունեությունն իրականացնելիս» կամ «ուղղվել են նշված հանցավոր գործունեության ֆինանսավորմանը»։