31/01/2024 18:38
Պոպուլիստներին հաղթելու համար ամենևին էլ պետք չէ լինել պոպուլիստ կամ ավելի մեծ խոստումներ տալ հանրությանը. Հովհաննես Նիկողոսյան (Տեսանյութ)
«Պոպուլիստների դեմ պայքարելու ամենաարդյունավետ մեթոդն ամենևին էլ պոպուլիստական բառապաշարը չէ, ժողովրդին տրված խոստումներն էլ ավելի մեծ խոստումներով փոխարինելը չէ․ հաջողելու համար պետք է հանրության հետ խոսել հասկանալի լեզվով, ձևավորել այնպիսի հանրային խոսույթ, որն էլ կձևավորի քաղաքական օրակարգ»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքական գիտությունների թեկնածու Հովհաննես Նիկողոսյանը ։
«Ճիշտ է, որ այսօրվա մեդիա իրականությունում մարդկանց ուշադրությունը հեշտորեն շեղվում է, ինֆորմացիոն քաոսի մեջ կենտրոնանալը դժվար է, ինչը գործիք է դառնում պոպուլիստների ձեռքին, բայց նաև ճիշտ է ասել, որ այսօրվա տեխնոլոգիաները տալիս են անսահման հնարավորություններ ընտրողներին «հասնելու»։ Այսօր մեկ ընտրողին «հասնելը» շատ ավելի հեշտ է և նվազ ծախս է պահանջում, քան 150 տարի առաջ, իսկ սա հնարավորություն է տալիս բոլոր քաղաքական հոսանքներին՝ մուտք ունենալ մեծ քաղաքականություն։
Կարևոր է հասկանալ նաև, որ հանրության հետ խոսելը, հանրությանը դիմելը, հանրությանը կարևորելը պարտադիր չէ, որ դիտվի որպես պոպուլիզմ։ Ներկայացուցչական համակարգերում քաղաքական առաջնորդը գոյություն ունի ուղիղ այնքանով, որքանով ունի հետևորդներ․ եթե չունի հետևորդներ, դժվար թե առաջնորդ լինի։ Ներկայացուցչական համակարգերում ժողովրդի բազմությունն է հնավարություն տալիս քաղաքական գործընթացներին մասնակցելու, դրանցում տեղ ունենալու համար»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում