31/01/2024 20:50
Պուտինը կարծում է, որ բոլոր մարդիկ են սիրում իրենց հայրենիքը
Հայրենիքը չսիրելը նույնն է, ինչ չսիրել ընտանիքդ ու երեխաներիդ։ Սեփական երկրի հանդեպ սերը այնպիսի զգացմունք է, որը բնորոշ է յուրաքանչյուր մարդու, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպե՞ս չսիրել հայրենիքը: Դա նույնն է, թե չսիրել ընտանիքդ, չսիրել մորդ, երեխաներիդ: Նույնն է նաև Հայրենիքի դեպքում»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ երկրի հանդեպ սերը խորապես արմատավորվում է մարդու մեջ՝ ի սկզբանե։