31/01/2024 14:02
Անահիտ աստվածուհուն Հայաստանում վաղուց էինք սպասում. Ալեն Սիմոնյան
Այսօր հայտնի դարձավ, որ 2024 թվականի սեպտեմբերին Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին հաջողվեց իրականություն դարձնել երկար ժամանակ քննարկված այս նախաձեռնությունը:
«Անահիտ աստվածուհուն Հայաստանում վաղուց էինք սպասում»,- «Տելեգրամ»-ում գրել է Սիմոնյանը։