31/01/2024 16:08
Քերոբյանն ու Իմանբաևը մտքեր են փոխանակել Երևան-Աստանա-Երևան ավիաերթուղու հնարավոր բացման շուրջ
Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական տնտեսական գործակցության հեռանկարները։
Կողմերը մտքեր են փոխանակել Երևան-Աստանա-Երևան՝ հայկական ավիափոխադրողի միջոցով ավիաերթուղու հնարավոր բացման շուրջ, որը կխթանի տուրիստական և բիզնես հոսքերը։
Քննարկվել է Հայաստանում Ղազախստանի պատվավոր հյուպատոսարանի բացման հնարավորությունը։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ արտահանող երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 92․9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 2․2 անգամ ավելին է։