31/01/2024 12:55
Մեկ անձից հրատապ գնումների քանակը նվազել է, մրցակցային ընթացակարգերը բարելավվել են․ նախատեսվում է գնումների մասին նոր օրենք ընդունել
Գնումների օրենքի փոփոխության վերաբերյալ քննարկումներ ենք սկսել, հասկանալու՝ որոնք են խնդիրները, ինչպիսին պետք է լինի նոր օրենքը․ տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այն իրականությունը, այն ծավալների գնումը, որ իրականացվում է ներկայումս, նոր մարտահրավեր է մեզ համար, և գնումների օրենքը պետք է հնարավորություն տա արագ ու ճկուն իրականացնել գնումները», - ասաց Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ ոլորտում որոշակի բարելավումներ կան՝ չկայացած ընթացակարգերի տոկոսը քչացել է․ 18-ից 9,8 տոկոս է դարձել։
«Մրցակցային ընթացակարգերն են բարելավվել։ Ունենք նաև մեկ անձից գնումների նվազում։ Հրատապ մեկ անձի քանակը 17 000-ից դարձել է 11 000, մրցակցային գնումները 145 000-ից 161 000 են և ստանդարտ պարտավորությունները հնարավոր մրցակցային ընթացակարգերի հարաբերությամբ 83 տոկոսի փոխարեն 87․6 տոկոս է»։