01/02/2024 17:05
«Մեղադրանքները անհիմն են և արատավորում են ընկերության, նրա հիմնադրի և աշխատակիցների բարի համբավը»․ «Սիներջի»
«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերությունը հայտարարություն է տարածել․
«ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը հերքում է ընկերության հիմանդիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և երկու աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները, որոնք անհիմն են և արատավորում են ընկերության, նրա հիմնադրի և աշխատակիցների բարի համբավը։
Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի ընկերությունը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում։
Հորդորում ենք հարգել մարդկանց անմեղության կանխավարկածը և զերծ մնալ չստուգված անհիմն պիտակավորումներից»։