01/02/2024 13:03
Մեկնաբանություն չունեմ. Ալեն Սիմոնյանի եղբայրը հրաժարվեց կնոջ կալանքի մասին խոսել
Մեկնաբանություն չունեմ. Ալեն Սիմոնյանի եղբայրը դատարանի բակից հրաժարվեց կնոջ կալանքի մասին խոսել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում էր։ Factor.am-ը փորձել էր նրա կնոջ՝ Անի Գևորգյանի կալանքի վերաբերյալ տեղեկություն ստանալ, սակայն Կառլեն Սիմոնյանը հրաժարվել էր պատասխանել հարցերին։
«Մեկնաբանություն չունեմ»,-նշել էր նա, խուսափելով պատասխանել՝ արդյոք նրա կնոջ ձերբակալությունը կապ ունի՞ Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման գործի հետ։
Նշենք, որ, ըստ տեղեկությունների, Քննչական կոմիտեն Անի Գևորգյանին երկու ամսով նախնական կալանման միջնորդություն է ներկայացրել։
Գևորգյանն աշխատում էր «Սիներջի» ընկերությունում և, ըստ մամուլի, կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։