01/02/2024 15:43
17:00-ին դատարանը կհրապարակի Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ խափանման միջոցի որոշումը. Փաստաբան
Կալանավորումը որպես Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ` Անի Գևորգյանի խափանման միջոց ընտրելու որոշումը հրապարակվելու է 17:00-ին, Aysor.am-ին հայտնեց Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:
«17:00-ին դատարանի որոշումը կլինի, նոր դրանից հետո կկարողանամ ձեր հարցերին պատասխանել»,-ավելացրեց նա:
Նա նաև հավելեց, որ նիստը դռնփակ ռեժիմով է լինելու:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին:
«Շատ մանրամասներ չեմ կարող այս պահին ասել` նախաքննական գաղտնիքից ելնելով, ընդամենը կարող եմ ասել, որ թյուրիմացություն է, և շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի: Մինչև կեսօր ամեն բան արդեն պարզ կլինի: «Ասֆալտի տենդեռի» հետ այս ամենը կապ չունի, այլ իր՝ «Սիներջի» ընկերությունում իրականացրած գործունեության հետ, որտեղից էլ 1 տարի առաջ դուրս է եկել»,- մանրամասնել էր փաստաբանը: