01/02/2024 13:41
Բացառվում է, որ կոռուպցիոն շղթան ինձ հասնի. Քերոբյան (Տեսանյութ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացառում է, որ իր ղեկավարած նախարարությունում ի հայտ եկած չարաշահումների գործով կոռուպցիոն շղթան իրեն հասնի։
«Բացառվում է»,- ասաց նախարարը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կոռուպցիոն շղթան իրեն էլ հասնի։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողությունների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին:
Ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալը և ևս 6 անձ։
Քերոբյանը հայտնել էր նաև, թե ինքը չի հարցաքննվել։