01/02/2024 12:05
Այսօրվանից վաճառքի կհանվեն մեքենաների 00 ОО 000 համարները. բարի ժամանց ենք մաղթում բոլորին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Այսօրվանից վաճառքի կհանվեն մեքենաների 00 ОО 000 համարները, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հանձնարարեց, որ այդ գնումներից ՀՀ պետական բյուջե հնարավորինս շատ ու մեծ մուտք արվի, բայց, իհարկե, գները պետք է մատչելի լինեն։
«Ես ակնկալում եմ այդ հարթակից, որ աճուրդը տեղի ունենա մինչև մաքսիմալ ամենավերջին կետը, որտեղ հնարավոր է գին բարձրանա ու մաքսիմալ գներով վաճառվեն այդ համարները, գիտենք, որ նման համարների սիրահարները Հայաստանում քիչ չեն, այնպես որ՝ բարի ժամանց ենք մաղթում բոլորին», - ասաց Փաշինյանը։