01/02/2024 14:21
Պատճառները չգիտեմ, նախարարը պետք է ասի, թե ինչու է հեռացրել. Գագիկ Մելքոնյանը՝ որդուն աշխատանքից ազատելու մասին
Արդարադատության նախարարի որոշումն է եղել, որ իմ որդուն աշխատանքից ազատի, պատճառները չգիտեմ, նախարարը պետք է ասի, թե ինչու է հեռացրել: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով իր որդուն՝ Արման Մելքոնյանին, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից ազատելուն։
Հարցին, թե արդյոք նոր պաշտոնի կնշանակվի՞, պատգամավորը պատասխանել է․ «Երիտասարդ տղա է՝ գնդապետի կոչումով, մի ուրիշ տեղ նորից կծառայի»:
Դիտարկմանը, թե նա նոր էր նշանակվել այդ պաշտոնին, մինչ այդ «Արթիկի» քրեակատարողական հիմնարկի պետն էր, ինչո՞վ է պայմանավորված պաշտոնի՝ այդքան արագ փոփոխությունը, Գագիկ Մելքոնյանը պատասխանել է՝ չի կարող ասել:
Անդրադարձ եղավ նաև այն տեղեկությանը, որ հնարավոր է՝ Արման Մելքոնյանին պաշտոնից ազատել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված հարցով, քանի որ վերջինս ԱԺ Քննիչ հանձնաժողով գնալու ճանապարհին կարճ ժամանակով տեսակցել է մորը։ Այդ ժամանակ աշխատանքից ազատվել է քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը, իսկ Արման Մելքոնյանին հայտարարվել է խիստ նկատողություն, պատգամավորն այսպես է արձագանքել.
«Երբ Դավիթ Տոնոյանը տեղափոխվել է Ազգային ժողով, այդ ժամանակ իմ որդին արձակուրդում է եղել, Հայաստանից դուրս է եղել, եթե մի մարդ արձակուրդում է, պաշտոնի չի, իր կողմից ցանկացած հրաման անօրինական կլիներ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։