01/02/2024 14:05
Իմ երեխան մենակ փոքր ժամանակ է երգել, որ երգչուհի լիներ, էսօր էլ կերգեր, իսկ եթե ինձ պրոդյուսեր պետք լիներ՝ ինչ ուզենայի, ում ուզենայի՝ անելու էին. Գասպարյան
Իմ երեխան երգչուհի չի, մենակ փոքր ժամանակ երգել է, որ երգչուհի լիներ, էսօր էլ կերգեր, այլ ոչ թե կսովորեր համալսարանում, ի դեպ՝ քաղաքագիտություն. Հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ի պատասխան այն հարցադրմանը, թե նա բնակարան է նվիրել մի մարդու, ով եղել է իր աղջկա պրոդյուսերը։
«Պրոդյուսեր հասկացությունը ես ընդհանրապես չեմ հասկանում։ Հետո էլ պետք չէր գովազդել իրեն պրոդյուսեր լինելու համար, թե չէ ուրիշ ուժեղ պրոդյուսեր չկա իմ երեխայի համար։ Եթե ինձ պետք լիներ պրոդյուսեր՝ ինչ ուզենայի, ում ուզենայի անելու էին»,-ասաց նա։
Հարցին, որ Ներքին զորքերում է ծառայել նրա մյուս դուստրը և նաև վերջինս կոչումի բարձրացում է եղել՝ փոխգնդապետ, որը հայրն է ստորագրել՝ Գասպարյանը պատասխանեց. «Այո, ես եմ խնդրել Երանոսյանին, որ ընդունի իմ աղջկան աշխատանքի, հետո երեխեք է ունեցել և այլն, և այլն, հետագայում չեմ հետաքրքրվել այդ պրոցեսներով, բայց երբ ազատվելուց հետո իմացել եմ, որ հաճախումները չի ապահովել, ես ինքս եմ ասել, որ կտանեք այդ գումարները կմուծեք, որ այլ բաներ տեղի չունենան»,-ասաց նա։
Գասպարյանը նշեց, որ աղջիկը աշխատանքի չի հաճախել, ինքը դրա մասին չի տեղեկացվել։ «Ես ու Երանոսյանը մարտական ընկերներ ենք, անհարմար է զգացել այդ հարցերը բարձրացնի, ամաչելա, լռելա, չեմ ողջունում դա, բայց չեմ էլ մեղադրում։ Էլ չեմ պատասխանում ձեր հարցերին, արդեն նյարդայնանում եմ»,-ասաց նա։