01/02/2024 14:11
Ես էն մարդը չեմ, որ իմ դեմ քաղաքական պատվեր անեն, ունեմ կենսագրություն, ես պատվավոր չեկիստ եմ. Վլադիմիր Գասպարյան
Ինձանից երբեք չեք լսել, որ ասեմ՝ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է, իրավապահ համակարգին հարգում եմ և չեմ մտածում, որ քաղաքական խաղ է իմ դեմ. դատարանում հայտարարեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Առաջին իսկ օրից ասել ենք, որ սա քաղաքական հարց չի։ Չեմ հավատում, որ իմ դեմ գործը պատվերով կանեն, ես էն մարդը չեմ, որ իմ դեմ պատվեր անեն, ես ունեմ կենսագրություն, ես պատվավոր դատախազ եմ, պատվավոր չեկիստ եմ, պատվավոր ՔԿ-ի աշխատակից եմ, ես եղել եմ հատուկ դատախազության աշխատողներից, բոլոր հնչեղ սպանությունները և այլն, այդ համակարգերն իմ հարազատ համակարգերն են»,-ասաց նա։