01/02/2024 22:23
«Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել»․ Հայկ Մարությանի խմբակցություն
«Ազգային առաջընթաց» խմբակցությունն արձագանքել է Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու օրակարգով արտահերթ նիստ գումարելու՝ քաղաքապետարանի որոշմանը ու նշել, որ իրենք ընդդիմադիր են, իրենց լռեցնել չի հաջողվելու։
«Երևանի պսևդո քաղաքապետի որոշմամբ փետրվարի 5-ին ավագանու արտահերթ նիստ է գումարվելու, որի օրակարգային հարցն է Հայկ Մարությանի և ևս 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։
Միակ հարցը, որը մենք պատրաստ ենք արտահերթ քննարկել այս իշխանությունների հետ, դա րոպե առաջ Տիգրան Ավինյանի հրաժարականն է։ Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել, չի՛ ստացվելու»,-նշված է հայտարարության մեջ։