01/02/2024 09:59
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ փաստաբանը պնդում է, թե թյուրիմացություն է եղել
Երեկ ուշ երեկոյան տեղեկություն տարածվեց այն մասին, որ Քննչական կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլենի կնոջը՝ Անի Գևորգյանին։ Ինչպես 24News-ի հետ զրույցում նշել է նրա փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը, պաշտպանական կողմի համոզմամբ, տեղի է ունեցել թյուրիմացություն, միջադեպը կապված է Գևորգյանի՝ «Սիներջի» ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։
«Շատ մանրամասներ չեմ կարող այս պահին ասել` նախաքննական գաղտնիքից ելնելով, ընդամենը կարող եմ ասել, որ թյուրիմացություն է, և շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի: Մինչև կեսօր ամեն բան արդեն պարզ կլինի: «Ասֆալտի տենդեռի» հետ այս ամենը կապ չունի, այլ իր՝ «Սիներջի» ընկերությունում իրականացրած գործունեության հետ, որտեղից էլ 1 տարի առաջ դուրս է եկել»,- մանրամասնել է փաստաբանը: