01/02/2024 20:24
Պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, այսօրվանը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան․ Փաշինյան
«Այսօր ունեցած ազգային անվտանգության ռազմավարությունը չի հասցեագրում այն հարցերը, որոնք կան»,- Հանրային ռադիոյի եթերում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ պետք է նոր ռազմավարություն լինի։
«Ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, և ազգային անվտանգության մեր նոր ռազմավարությունը պետք է արտահայտվի պետության լեգիտիմ տարածքային ամբողջականության շրջանակները և շահերը պաշտպանելու տրամաբանության մեջ»,- ասաց նա: