ՔՊ-ին անհայտ ծագման գումարներ են փոխանցվել. կուսակցության արձագանքը Infocom-ի բացահայտմանը

01/02/2024 07:16

ՔՊ-ին անհայտ ծագման գումարներ են փոխանցվել. կուսակցության արձագանքը Infocom-ի բացահայտմանը


Քարոզչական ծախսերի համար իշխող կուսակցությանը անհայտ ծագման գումարներ են փոխանցվել տարբեր մարդկանց անունից, բացահայտել են հետաքննող լրագրողները։ Ուսումնասիրելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքին մասնակցածների շրջանակը՝ «Ինֆոքոմ»-ը եզրակացրել է, որ կուսակցության նախընտրական քարոզարշավի գումարների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։

«Նվիրատուներից մեկի դեպքը, որը մենք նյութի սկզբում ենք նկարագրել, երբ իր ծանոթը իրենից խնդրել է նույնականացման քարտը, մտել է «Հայէկոնոմբանկ», դուրս է եկել, ասել է՝ «մտիր, քեզ մի մարդ կա, կուղեկցի, ինչ-որ բան կստորագրես», նվիրատուն մտել է ներս, իրեն ինչ-որ տղամարդ ուղեկցել է, վերցրել է էդ անդորրագիրը՝ առանց իմանալու, առանց տեսնելու էդ գումարները», - պատմում է հետաքննության հեղինակ, լրագրող Լուսի Մանվելյանը:

Azatutyun.am-ը գրում է. Սա օրինակներից ընդամենը մեկն է, որ քաղաքացու անունից անհայտ ծագման փոխանցում է արվել ՔՊ հաշվեհամարին: Այսպիսի պատմություններ հետաքննության հեղինակները Երևանի տարբեր հասցեներում են բացահայտել: Որոշ դեպքերում էլ չնայած նվիրատուների ցուցակում մարդկանց անունները կան՝ միևնույն է, նրանք հերքել են, որ գումար են նվիրաբերել իշխանական կուսակցությանը:

Լրագրողներն ուսումնասիրել են հիմնականում 1 միլիոնից մինչև 2.5 միլիոն դրամ փոխանցածների տվյալները և արձանագրել երեք հիմնական օրինաչափություն՝ այդ անձինք ապրում են իրար մոտ հասցեներում, մեծ գումարներ նվիրաբերել են գործարարների ու պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք, նաև՝ պաշտոնյաները։ Օրինակ, Նոր Նորք վարչական շրջանում միայն մի շենքից 5 բնակիչ իշխանական կուսակցությանը տվել է օրենքով թույլատրելի ամենաբարձր՝ 2.5 միլիոն դրամը:

«Սա առաջինն էր հենց, որ մեզ առնվազն տարօրինակ թվաց: Հետո մենք հանդիպեցինք նվիրատուներին ու նրանց խոսքերից ավելի համոզվեցինք մեր կասկածներում, որովհետև դեպքեր ունեինք, երբ մարդիկ ասում էին՝ «մենք տեղյակ չենք», նվիրատուների ծնողները ասում էին՝ «եթե ինքը էդքան գումար ունենար, վարկերը կփակեր, էրեխեքի համար ինչ-որ բան կաներ»: Ու բնակության պայմաններն էլ էին մեզ թույլ տալիս ենթադրել, որ դժվար մարդիկ 2.5 միլիոն՝ շուրջ 6 հազար 500 դոլար նվիրաբերեին կուսակցությանը», - ընդգծում է Մանվելյանը:

«Ասենք՝ որևէ անձ չգիտի, որ իր անունով գումար է մուտք արվել, դա իհարկե անընդունելի է: Ես հիմա ձեզ վստահեցնում եմ, ես կարող եմ նաև մեր պաշտոնական կարծիքը հայտնել՝ դա մեզ համար անընդունելի, խիստ անընդունելի բան է», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը:

Իշխանական կուսակցության փոխնախագահը զայրացած և զարմացած է հրապարակումից, միևնույն ժամանակ բացատրություն չունի՝ այդ դեպքում ինչպե՞ս են քաղաքացիների անունից միլիոնավոր դրամներ փոխանցվել «Քաղաքացիական պայմանագրին». - «Եթե նման բան տեղի է ունեցել, պետք է հասցեատերերի հետ խոսել, միգուցե տեղի չի՞ ունեցել, միգուցե շփոթմո՞ւնք կա: Չեմ կարող որևէ հստակ բան ասել, որովհետև, կրկնում եմ, հստակ հայտարարում եմ՝ կուսակցությունը չի կարող, չէր կարող, դա անընդունելի բան է»:

Հետաքննության հեղինակ Լուսի Մանվելյանը, մինչդեռ, պնդում է՝ կազմակերպված մեխանիզմ է գործել ոչ միայն մարդկանց անունից անհայտ ծագման գումարներ փոխանցելու, այլև՝ գործարարների ներգրավվածության հարցում: Նախ՝ այդ գումարները փոխանցվել են իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» միջոցով, բացի այդ՝ խոշոր նվիրատուների շարքում են նախկին հանրապետական, գործարար Աշոտ Արսենյանի, «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձինք, ինչպես նաև «Երեմյան փրոջեքթս»-ի աշխատակիցները: Սննդի ոլորտում գործող այս ընկերությունից, օրինակ, 8 հոգի փոխանցել է հենց առավելագույն 2.5 միլիոն դրամը:

«Կապ ենք հաստատել «Երեմյան փրոջեքթս»-ի հետ, մեզ տեղեկացրել են, որ ընկերությունը դրա հետ ընդհանրապես կապ չունի, ընկերությունն ունի 2 հազար 500-ից ավելի աշխատակիցներ ու չի վերահսկում, թե ինչ քաղաքական հայացքներ ունեն և ինչ են անում: Բայց ինձ թվում է՝ պատահական չէ, որ այն 8-ին, որին մենք նույնականացրել ենք, ղեկավար կազմի ներկայացուցիչներ են ու, դե իհարկե, մենք մեր աղբյուրներից ունենք տեղեկություն, որ փոխանցվել են ընկերության գումարները հենց և ոչ թե մարդկանց անձնական գումարները», - ընդգծում է Լուսի Մանվելյանը:

Իշխող կուսակցության փոխնախագահը տրամաբանական չի համարում, որ գործարարներն իրենց աշխատակիցներին գումարներ կբաժանեին՝ «Քաղաքացիական պայմանագրին» փոխանցում անելու համար:

«Կուսակցության դրամահավաքին մասնակցելը որևէ գործարարի երբևէ չի ազատել և չի ազատելու որևէ պարտավորությունից և չի տալու և չի տվել որևէ առավելություն», - վստահեցրեց Գևորգ Պապոյանը:

Փոխանցումներ իրականացրած գործարարներից Արսեն Արսենյանի որդին, օրինակ, մեղադրվում էր զինվորական ծառայությունից ապօրինի ազատվելու համար, քրեական գործն ավելի ուշ կարճվել է: «Երեմյան փրոջեքթս»-ն անցած տարեվերջին Տաշիր համայնքում պետության աջակցությամբ անասնապահական խոշոր համալիր բացեց: Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսները, ըստ իրենց իսկ պատրաստած տեսահոլովակների, ընդլայնվում են: Սա չի՞ նշանակում արդյոք, որ այս գործարարների համար կարող են խաղի արտոնյալ պայմաններ սահմանվել։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ հենց սա է քաղաքական կոռուպցիան։

«Մենք ունենք այսպես կոչված «դու՝ ինձ, ես՝ քեզ» լատինական արտահայտությունը, որ միջազգային տերմինաբանությամբ փորձագիտական հանրությունը օգտագործում է` quid pro quo նվիրատվությունն էր: Այսինքն՝ բիզնեսը անում է նվիրատվություն իշխող քաղաքական ուժին, դրա փոխարեն հետո իշխող քաղաքական ուժը որոշակի հարկային, մաքսային արտոնություններ և այլ տիպի արտոնություններ է տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հոկտանյանը:

Իշխանական պատգամավորն ասում է՝ եթե այդ հրապարակման մեջ հանցակազմ կա, թող իրավապահները պարզեն: Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ հրապարակումը չեն ուսումնասիրում:

Ի դեպ, նվիրատուների ցուցակը ստանալու՝ լրատվամիջոցների հարցումներն ամիսներ շարունակ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մերժել է, այն տրամադրել է միայն այն բանից հետո, երբ դատական հայց է ներկայացվել: Գևորգ Պապոյանն այսօր պնդում էր, թե կուսակցությունում տեղյակ չեն եղել, որ այդ հարցումները մերժվել են: Հետաքննության հեղինակը, սակայն, ասում է՝ հարցումներից բացի իրենք նաև հեռախոսազրույց են ունեցել կուսակցության մյուս փոխնախագահի՝ Վահագն Ալեքսանյանի հետ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը Այսօր, 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան Այսօր, 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի Այսօր, 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը Այսօր, 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան Այսօր, 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի Այսօր, 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն Այսօր, 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Այսօր, 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին Այսօր, 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան Այսօր, 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է Այսօր, 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Այսօր, 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա Այսօր, 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա Այսօր, 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է Այսօր, 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները Այսօր, 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին Այսօր, 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Այսօր, 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան Այսօր, 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) Այսօր, 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար Այսօր, 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին Այսօր, 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան Այսօր, 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում Այսօր, 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) Այսօր, 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) Այսօր, 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին Այսօր, 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան Այսօր, 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը Այսօր, 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին Այսօր, 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան Այսօր, 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին Այսօր, 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան Այսօր, 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Այսօր, 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից Այսօր, 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ Այսօր, 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) Այսօր, 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է Այսօր, 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե Այսօր, 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Այսօր, 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել Այսօր, 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ 14/11/2024 17:52 Թմրանյութերի վաճառքով զբաղվող ինտերնետային հարթակները գովազդողին՝ տնային կալանք 14/11/2024 17:36 Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետ 14/11/2024 17:20 Պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը և վերադառնալ ազգային շահերի օրակարգ․ Արտակ Զաքարյան 14/11/2024 17:06 Տիգրան Ավինյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կիզակետում 14/11/2024 16:53 OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը 14/11/2024 16:38 Իշխանության «սրտի օլիգարխների» շրջանում աճում է հարկային ստվերը, իսկ դրանից դուրս՝ հարկային տեռորը․ Սա է իրենց իրական Հայաստանը 14/11/2024 16:33 Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է 14/11/2024 16:23 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub) 14/11/2024 16:13 Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել. Ավագանու անդամ 14/11/2024 16:06 «Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս». ՍԴ նախագահը հայտարարեց՝ հռչակագիրը կարող է չեղարկել միայն ժողովուրդը 14/11/2024 15:48 ՊՊԾ-ին թիրախավորելը հակապետական է. դրա վերջը պետք է տալ. Վահագն Ալեքսանյան 14/11/2024 15:45 Լեոյի փորձը՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում (Տեսանյութ) 14/11/2024 15:39 Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի, Անդրանիկի ժառանգորդը. սիրուն չի. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) 14/11/2024 15:35 Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել․ «Հետք» 14/11/2024 15:33 Գևորգ Չաուշը մեծ հեղինակություն ունեցող միակ հայ ֆիդային էր, որի համար բացառություն է արվել. նրան թույլատրվել է ամուսնանալ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  14/11/2024 15:28 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը 14/11/2024 15:23 Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը 14/11/2024 15:21 Քաղսիում բախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը. վիրավորը գյուղի դպրոցի նախկին տնօրենն է 14/11/2024 15:17 Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաստան է, և վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից. Շարմազանով

Տվյալ բաժնի վերջին նյութերը