01/02/2024 19:28
«Առնվազն խելամիտ չէ»․ Փաշինյանի կարծիքով՝ բանակը հզորացնելու նպատակը պատմական արդարությունը վերականգնելը չպիտի լինի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտնեց՝ որն է հայկական բանակն ուժեղացնելու իր բանաձևը․ ոչ թե պատմական արդարությունը վերականգնելը, այլ երկրի անվտանգությունն ապահովելը։
«Երբ որ մենք ասում ենք, որ մենք բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունը ապահովելու համար, ոչ մեկը չի կարող ասել մեզ՝ ինչու՞ եք դա անում։
Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում՝ իսկ ինչու՞ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ էդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծի։
Առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո էդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան»,- իր մոտեցումը ներկայացրեց Փաշինյանը։