01/02/2024 21:42
Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը բացառապես սեփական հեռացման հարցը պետք է քննության առարկա դարձնի․ «Մայր Հայաստան» խմբակցություն
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության հայտարարությունը․
«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դեմ նիկոլական իշխանությունը տոտալ հարձակման է անցել: Դիմում են քստմնելի քայլերի՝ կիրառելով տարատեսակ մեթոդներ: Մի կողմից ահակեբումներ և հետապնդումներ առանձին անդամների նկատմամբ, մյուս կողմից՝ խմբակցության 4 անդամի ավագանու մանդատից զրկելու նախաձեռնություն:
Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը բացառապես սեփական հեռացման հարցը պետք է քննության առարկա դարձնի ավագանիում, այլ ոչ թե ավագանիներին մանդատից զրկելու հարցով արտահերթ նիստ նախաձեռնի:
Մենք արձանագրում ենք, որ «Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջական իշխանափոխության օրակարգն այլընտրանք չունի»: