01/02/2024 20:36
«Այս իշխանությունը պետք է հեռանա»․ Մոլդովայում պահանջում են նախագահի, վարչապետի և կառավարության հրաժարականը
Քիշնևում ընդդիմության հանրահավաքի ավարտին հռչակագիր է ընդունվել՝ Մոլդովայի նախագա Մայա Սանդուի և կառավարության հրաժարականի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։
Ընդդիմությունն իր համակիրների հետ հանրահավաքներ է անցկացնում Մոլդովայի խորհրդարանի շենքի առջև։ «Վերածնունդ» կուսակցությանը միացել է նաև մոլդովական«Շոր» կուսակցությունը, նրանք մյուս ընդդիմադիրներին էլ պայքարը միասին շարունակելու կոչ են ուղղել։
Մոլդովայի ընդդիմությունը դժգոհում է, որ գործող իշխանության օրոք երկրի տնտեսությունը գահավիժում է, ինքնիշխանությունը վտանգի տակ է, Մոլդովան՝ գոյության սպառնալիքի առջև։
«Այս իշխանությունը պետք է հեռանա քաղաքական դաշտից»,- հայտարարել են հանրահավաքի մասնակիցները։
Նրանք հայտնել են նաև, որ ցույցերը շարունակվելու են։