01/02/2024 20:14
Փաշինյանը կարծում է, որ եթե Անկախության հռչակագիրը պահպանենք, պատերազմ կսկսվի
Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց Անկախության հռչակագրում տեղ գտած դրույթները դիտարկել հարևան պետությունների տեսանկյունից ու նաև կարծիք հայտնեց, որ Անկախության հռչակագիրը պահպանելու դեպքում «մենք երբեք խաղաղություն չենք ունենա»։
«Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք։
Արդյոք մեր պետաական քաղաքականությունը պետք է այդ ուղերձո՞վ առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի ԱԺ-ի և Հայաստանի Գերագոյն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա։
Սա քաղաքական ընտրության հարց է։
Եթե այո, նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա։ Ավելին, սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ»,- ասաց նա։