02/02/2024 21:55
Ֆինլանդիան առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի գործողություններին Բալթիկ և Սև ծովերում
Ֆինլանդիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ Բալթիկ և Սև ծովերի տարածքներում։ Այդ մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
«2024 թվականին Ֆինլանդիան կմասնակցի խաղաղ ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության առաքելություններին, կներգրավի մեկ ռազմանավ և երկրի ռազմաօդային ուժերի մեկ ստորաբաժանում՝ 8 կործանիչներով։ Ռազմածովային նավատորմից ներգրավվածությունը ենթադրում է Բալթիկ ծովում ականազերծման մշտական առաքելություններ, իսկ ռազմաօդային ուժերից ներգրավվածությունը՝ մասնակցություն Ռումինիայում, Բուլղարիայում ու Սև ծովում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության գործողություններին»,- հայտնել են Ֆինլանդիայի ՊՆ-ից։
Բալթիկ ծովում Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի գոծողություններին կմասնակցի ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, Սև ծովում՝ հունիսի 3-ից հուլիսի 31-ը։
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ է դարձել 2023 թվականի ապրիլի 4-ին։