03/02/2024 16:13
Ադրբեջանցիները պնդում են, թե Չեխիայի քաղաքացու են ձերբակալել, ով փորձել է «Հայաստանից անցնել Ադրբեջան»
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, իբրև Հայաստան-Ադրբեջան սահմանին ձերբակալել են Չեխիայի քաղաքացու, որը փորձել է իրենց երկիր մուտք գործել՝ Հայաստանի տարածքից։
Նշվում է, թե տղամարդուն սահմանին ձերբակալել են ադրբեջանցի զինծառայողները, իսկ տեղի ունեցածի կապակցությամբ էլ հետաքննություն է սկսվել։
Ադրբեջանական լրատվամիջոցներում, իրենց ոճին համապատասխան, արդեն սկսել են պնդումներ շրջանառել, թե «Չեխիայի քաղաքացին փորձել է Ադրբեջան մուտք գործել՝ լրտեսության նպատակով»։