03/02/2024 13:38
Ակնկալվում է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի մինչև հուլիս. Fitch-ի վերլուծաբաններ
Fitch Solutions-ի (Fitch Group-ի մաս) վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանը և Հայաստանը կարող են խաղաղ պայմանագիր ստորագրել 2024 թվականի առաջին կեսին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել արդեն 2024 թվականի առաջին կեսին: Կարծում ենք, որ մեծ հավանականություն կա, որ խաղաղության համաձայնագիրը կներառի դրույթներ՝ ուժեղացնելու Ադրբեջանի վերահսկողությունը «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման ուղղությամբ, որը տանում է դեպի Նախիջևանի էքսկլավ»,- ասվում է նրանց եզրակացության մեջ։
Նրանց կարծիքով` 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ամրապնդել է իր տարածաշրջանային անվտանգությունը։