02/02/2024 22:17
Սահմանին վերջին մի քանի ամիսների իրավիճակը, Պապիկյանի գնահատմամբ, «իրենից կայունության և հանդարտության նշաններ է ներկայացնում»
«Սահմանին իրավիճակը այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա վստահեցրեց, թե զորքերի կուտակումներ չկան։
«Այս պահին զորքերի կուտակումներ չկան։ Ինչպես նշեցի՝ հարաբերական կայուն է սահմանին, և վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել հենց նույն կերպ, ինչը կայունության և հանդարտության նշաններ է իրենից ներկայացնում»,- ասաց Պապիկյանը։