03/02/2024 20:10
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջել Իրաքի և Սիրիայի տարածքներին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելու կապակցությամբ։ Ակնկալվում է, որ նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ Նյու-Յորքի ժամանակով՝ ժամը 16։00-ին, Մոսկվայի ժամանակով՝ փետրվարի 6-ին, ժամը 00։00-ին։
Տեղեկությունը հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Մենք հենց նոր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ ենք պահանջել՝ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող վտանգի կապակցությամբ։ Նիստը նախատեսվում է անցկացնել փետրվարի 5-ին, Նյու-Յորքի ժամանակով՝ ժամը 16։00-ին»,- հայտնել է նա։