03/02/2024 16:51
Ամերիկյան վարչակազմը նոր ագրեսիա է իրականացրել, խախտել երկրի ինքնիշխանությունը․ Իրաքի արձագանքն ԱՄՆ ավիահարվածներին
Իրաքի իշխանությունները երկրի սահմանամերձ շրջաններին ԱՄՆ-ի հասցրած օդային հարվածները երկրի ինքնիշխանության խախտում և ագրեսիա են որակել։ Ավիահարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել։
«Ամերիկյան վարչակազմը նոր ագրեսիա է իրականացրել Իրաքի դեմ և ոտնահարել նրա ինքնիշխանությունը․ ռմբակոծվել են մեր անվտանգության ուժերի դիրքերը Ակաշատ և Ալ-Քաիմ շրջաններում, վնասներ են կրել նաև հարևանությամբ գտնվող բնակավայրերը, որտեղ քաղաքացիական անձինք են բնակվում»,- հայտարարել է Իրաքի կառավարության խոսնակ Բասեմ ալ-Ավադին։
Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերը գիշերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրաքի և Սիրիայի որոշ սահմանային շրջաններում գտնվող իրանամետ խմբավորումների դիրքերին։
Սիրիան նույնպես դատապարտել է ԱՄՆ գործողությունները։