03/02/2024 15:40
Երևանում ստուգվել է 209 տրանսպորտային միջոց, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք (Տեսանյութ)
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները Երևանի պարեկների հետ համատեղ հունվարի 30-ի գիշերը մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն:
Մասնավորապես, ստուգել են 209 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել է վարչական իրավախախտման մասին 86 արձանագրություն, որից 3-ը՝ ոչ սթափ մեքենա վարելու, 12-ը՝ տրանսպորտային միջոցը թաղանթապատված դիմապակիով կամ կողային ապակիներով վարելու, 5-ը՝ տրանսպորտային միջոցը առանց համատապասխան վարորդական իրավունքի վկայականի կարգի առկայության վերաբերյալ։
Նշենք նաև, որ տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ են տեղափոխվել 14 անձ, բաժին է բերվել 3 անձ: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խուլիգանության՝ 1, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու՝ 3 դեպք։ Երեք անձի նկատմամբ կազմվել են վարչական վարույթներ։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարեբերական են: