03/02/2024 14:43
«Ուրիշ մոլորակից» եկած մարդիկ հանրությանը խաբում են. ոչ մի միջազգային հանրություն էլ մեզ չի փրկելու. Խաչիկյան (Տեսանյութ)
Ըստ ռեալիզմի՝ միջազգային նորմերն ուղղակի արտացոլում են գերիշխող պետության շահերը. այն պետությունը, որ ունի ուժ, թելադրում է օրենքներ, կանոններ, «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Ակնհայտ է, որ միջազգային իրավունք, նորմեր ասվածը ոտնահարված են, պարզ օրինակ՝ կա 1948 թվականին ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-ն, և ինչ ունենք գետնի վրա՝ հենց այս պահին պաղեստինցիների ցեղասպանություն. քաղաքացիական զոհերի թիվը հասնում է 30 000-ի։ Միջազգային դատարանը ՄԱԿ-ում դատապարտեց Իսրայելի գործողությունները և կոչ արեց դադարեցնել ցեղասպանությունը, Իսրայելն անտեսեց այդ որոշումը, Արևմուտքը ոչ թե նպաստեց, որ վերջ դրվի ցեղասպանությանը, այլ մի բան էլ դադարեցրեց Պաղեստինին հատկացվող օգնությունը։ Այս և բազմաթիվ օրինակներ վկայում են՝ միջազգային իրավունքը, նորմերը ճգնաժամ են ապրում։
Ի վերջո, Արցախը հայաթափվեց միջազգային հանրության համաձայնությամբ։ Ռեալիզմի տեսությանը հարողները հենց այդպես էլ ասում են՝ ով ուժեղ է, հենց նա էլ թելադրում է կանոններ, չպետք է ապավինել նորմերին»:
Արթուր Խաչիկյանն ընդգծում է՝ զավեշտալին այն է, որ մենք տեսնում ենք՝ ոչ մի միջազգային նորմ էլ կշիռ չունի, բայց այդքանից հետո, կարծեք, ինչ-որ ուրիշ մոլորակից եկած մարդիկ մեզ հորդորում են՝ հույսը պետք է դնել միջազգային հանրության, միջազգային նորմերի վրա։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։