03/02/2024 10:55
Քերոբյանը քննարկել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Վահան Քերոբյանը։
Նիստին ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2023 թ.ի տարեկան հաշվետվությունը։
Զեկուցվել է 2022 և 2023 թթ․ ընթացքում արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների, արդյունքների և եզրահանգումների վերաբերյալ։
Օրակարգային թեմաների թվում էին սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացը, առկա խնդիրներն ու հետագա անելիքները։
Քննարկվել են սննդամթերքի արտադրության/պատրաստման գործընթացների իրականացման ժամանակ արտադրողի/պատրաստողի կողմից վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման և իրականացմանը վերաբերող հարցեր։
Օրակարգում ընդգրկված էր նաև Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը։