03/02/2024 09:38
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործով Քյարամյանը մեծ թվով թշնամիներ ձեռք բերեց
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ Ալեն Սիմոնյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, ՔՊ-ում վրդովված են այն անմարդկային մոտեցումից, որ դրսևորվեց Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ: Եվ քանի որ չեն համարձակվում մեղադրել գլխավոր մեղավորին` Նիկոլ Փաշինյանին, նախշում են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին: Ընդ որում` առանց բացառության:
Մեզ պատմեցին, որ Քյարամյանին աշխարհի հայհոյանքներն են ուղղել, քանի որ նույնիսկ ՔՊ-ականների տրամաբանության մեջ չի տեղավորվում՝ ինչպե՞ս կարելի է նախնական կալանք պահանջել մանկահասակ, առավել ևս՝ մայրական կաթ ուտող երեխաների մոր համար, հատկապես որ նրանք ո՛չ մարդասպան են, ո՛չ էլ տեռորիստ։ Մեր աղբյուրները չբացառեցին, որ առաջիկայում հնարավոր է Քյարամյանին կանչեն ԱԺ` բացատրություններ տալու։ Ամեն դեպքում, այս գործով Քյարամյանը մեծ թվով թշնամիներ ձեռք բերեց»։