04/02/2024 19:56
Փոփոխություններն իրականություն են դառնում ոչ թե կարծիքների, այլ իրական օրինակ դառնալու շնորհիվ. ՄԻՊ
Պետք է կարողանանք մեր պետությունում բոլոր երեխաների համար ապահովել իմաստալից զբաղվածություն, ինչն առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր երեխայի զարգացման և անվտանգ միջավայրի ապահովման տեսանկյունից, այս մասին գրել Է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Ըստ նրա` պակաս առանցքային չէ մեկս մյուսին սեր ու մարդկային ջերմություն փոխանցելու և մեր օրինակով միջավայրը փոխելու կարևորությունը։
«Ի վերջո, փոփոխություններն իրականություն են դառնում ոչ թե կարծիքների, այլ իրական օրինակ դառնալու շնորհիվ։ Իսկ երեխաներից սովորելու շատ բան ունենք` առաջին հերթին պահը զգալու և պարզ բաներից երջանկանալու առանձնահատկությունը»,- Facebook-ում գրել է ՄԻՊ-ը: