04/02/2024 12:08
Վաղը հրապարակվելու է Արմեն Չարչյանի գործով դատավճիռը
Վաղը հրապարակվելու է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատավճիռը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ դատավճիռը կհրապարակվի ժամը 10:30-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանն, ըստ մեղադրանքի, լինելով «Իզմիրլյան բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն և օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: