05/02/2024 11:47
Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Չարչյանին՝ մեղսագրվող արարքում և դատապարտեց ազատազրկման՝ չորս տարի ժամկետով, հաշվի առնելով Չարչյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը՝ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 7 ամիս 10 օր ժամկետով։ Դատարանը սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։
Նշենք, որ մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել Չարչյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ 5 տարի ժամկետով, պաշտպանության կողմը՝ արդարացում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։