05/02/2024 23:25
Այս շինծու, դատարկ գործը դատարանում ներկայացնող դատախազին պարզապես խղճում եմ․ Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ իր գործով նախաքննության ավարտից հետո այն ուղարկել են դատարան։
«Գործն» ուղարկվեց դատարան:
Դատական նիստերը կլինեն դռնբաց: Էս շինծու, դատարկ գործը դատարանում ներկայացնող դատախազին պարզապես խղճում եմ:
Շնորհակալ եմ բոլորին աջակցության և չդադարող նամակների ու զանգերի համար»,- գրել է Լևոն Քոչարյանը՝ Տելեգրամի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանին և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովին Քննչական կոմիտե են հրավիրել, որից հետո Ասատուրովին մեղադրանք են առաջադրել։