«Կապել էին մեր ձեռքերը, 5-6 կմ քարշ տալով՝ հասցրել իրենց հենակետ»․ 5 մղձավանջային օր գերության մեջ մնացած Գայանեն պատմում է՝ անգամ ադրբեջանցի բժիշկն է հարվածներ հասցրել իրենց

05/02/2024 19:40

«Կապել էին մեր ձեռքերը, 5-6 կմ քարշ տալով՝ հասցրել իրենց հենակետ»․ 5 մղձավանջային օր գերության մեջ մնացած Գայանեն պատմում է՝ անգամ ադրբեջանցի բժիշկն է հարվածներ հասցրել իրենց


Սեպտեմբերի 19-ի կեսօրին Գայանե Գաբրիելյանը իր հարևանուհու առաջարկով սուրճի ընդմիջում էին անում, երբ պատերազմը սկսվեց, ու Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում բոլորը խառնվեցին իրար։ Մինչ այդ, սահմանամերձ բնակավայրում արդեն գիտեին թշնամու զենքի և զորքի կուտակումների մասին։ 

Գայանեն MediaHub-ին պատմում է, որ ինքն ու Գոհարն առաջինը վազել ու գնացել են համայնքապետարան, որ գյուղապետից իմանան ինչ են անելու։

 

«Գյուղը՝ մեծից փոքր, հավաքվել էր բնակելի տներից ոչ հեռու հատվածում, նստել բաց երկնքի տակ։ Մտածել ենք, որ որպես խաղաղ բնակիչներ, մեզ ոչինչ չեն անի։ Այնինչ, ադրբեջանցիները մի քանի անգամ մեր ուղղությամբ կրակել են օդային հարվածներով»,- պատմում է Գայանեն։ 

Նրա խոսքով՝ վիրավորում ստացած սառնաղբյուրցիների մի մասը մի քանի ժամ անց տեղափոխվել են Ասկերան շրջկենտրոն, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ 

«Եթե օգնության մեքենան շուտ գար, հնարավոր կլիներ նրանց կյանքը փրկել, որովհետև շատերը մահացան արնաքամ լինելով»,- ասում է նա:

Սեպտեմբերի 19-ի դեպքերը վերհիշելով` Գայանե Գաբրիելյանը դժվարանում է պատմել առանց արցունքների։ Ինքը և համագյուղացի ևս 3 հոգի գերեվարվել ու կտտանքների են ենթարկվել Աղդամում, ապա Շուշիում։ 

«Ես փորձեցի վիրավորների հետ մեքենայով գնալ, բայց քանի որ տեղ չկար, ստիպված մնացի գյուղում։ Ամուսինս՝ Ապրեսը Ստեփանակերտում էր, ուստի այդ վիճակում ես այլևս ոչինչ անել չէի կարող։ Մնացել էինք 5 հոգի։ Ես, Լիաննան, հոգեկան առողջության հետ կապված խնդրով մի տղա, Ջեմմա տատին, իսկ նրա հաշմանդամ տղան Լիպարիտը վիրավորվել էր, վիճակն այնքան ծանր էր, որ մտածում էինք արդեն մահացել է, թողել ենք զոհված քաղաքացիների մոտ։ Հետո պարզվեց, որ Լիպարիտը ողջ է։ Բոլորս վիրավոր, իրար օգնելով 4 հոգով մնացինք, որովհետև քայլել չէինք կարող։ Մեզանից ամենամոտը գյուղապետի տունն էր։ Եկանք ու ապաստանեցինք այնտեղ, մինչև որ մեր հետևից օգնություն կգա։ Իսկ այդ ընթացքում անընդհատ կրակում էին։ Մեզ մոտեցան 2 զինծառայողներ՝ վիրավոր վիճակում, ասացին, թե Հադրութից են, Ստեփանակերտում են ապրում, ասացի, որ մեքենա կա, քշեք մեզ հանեք այս դժոխքից։ Տղաներից մեկը նստեց ղեկին, որ «խոդի» գցի «Ուրալ»-ը, որ մեզ էլ տեղափոխի իրենց հետ, բայց մեքենան խնդիր ուներ, չստացվեց։  Զինծառայողները հարցրեցին ռուս խաղաղապահների հենակետի տեղը, այդ հիվանդ տղան ուղեկցեց, որ այնտեղ էլ ռուսներին իմաց տան, որ մենք գյուղում ենք, վիրավոր վիճակում»,- հիշում է Գայանե Գաբրիելյանը։ 

Ըստ մեր զրուցակցի՝ մի քանի ժամ օգնության սպասելով մնացել են համայնքի ղեկավարի տանը, օգնության փոխարեն, սակայն, հաջորդ օրն ադրբեջանցիներն են այցի եկել։ «Ես Լիաննային ասացի՝ «խնդրում եմ, դուրս արի, տես, եթե մարդ է երևում, ասա, որ այստեղ ենք, գան, մեզ հանեն, վիճակս ահավոր էր»։ Լիաննան դուրս եկավ ու գլխից բռնած սարսափած վիճակում մտավ, ասաց՝ «ադրբեջանցիներն արդեն այստեղ են»։ Նրանք բարձր գոռում էին ու ինչքանով որ հասկացել եմ, ջուր էին ուզում։ Երբ վարագույրը քաշեցի ու դեպի դուրս նայեցի, չգիտեմ ինչպես ընկա գետնին։ Նրանք ներս մտան, բոլորս վախեցած էինք. դա աննկարագրելի սթրեսային վիճակ էր, շունչս չէր հերիքում։ Ներս են մտել, ռուսերենով ասում են՝ «վեր կաց», ասացի՝ «ես վիրավոր եմ, չեմ կարողանում, խնդրում եմ մեզ չսպանեք, մենք ոչինչ չենք արել, մենք հասարակ քաղաքացիներ ենք»: Նորից են ասում՝ «վեր կաց, ոչինչ չենք անի», խնդրեցի, որ օգնեն։ Ինձ նստեցրել են մահճակալի վրա, հարցուփորձ էին անում, թե ո՞ւմ տանը փող, ոսկի ու հայկական կոնյակ կա։ Հետո, պահը բաց չէին թողնում, օգտվելով մեր անօգնական վիճակից, հարվածում էին»։ 

Գայանեի պատմելով՝ ադբեջանցիները նույն պահից սկսել են «թալանը»։ Համայնքի ղեկավարի տանից կոնյակ են գտել, համագյուղացիներից մեկի տանից մեծ գումար են վերցրել, մյուսի տնից՝ ոսկի։ Գյուղը շտապ լքելու պահին շատերը ոչինչ չեն հասցրել վերցնեն։

«Մեզ տարան, ավելի ճիշտ՝ տանջամահ անելով հասցրեցին իրենց դիրքեր։ Կապել էին մեր ձեռքերից՝ հակառակ մեր բղավոցներին, հորդորներին, մոտ 5-6 կիլոմետր քարշ տալով հասցրել են իրենց հենակետ։ Այնտեղ իմ ձեռքից վերցրել են պայուսակս, աչքիս առաջ վերցրել 3 կտոր ոսկի, 500 հազար դրամ գումար, հետո ստուգել փաստաթղթերս։ Երբ տեսան կուսակցական անդամատոմսս, ասացին՝ դու «սնայպեր» ես։ Ես բացատրում էի, որ դա ինչ փաստաթուղթ է, իրենք չէին հավատում, դրա համար հալածում էին ինձ»,- հիշում է նա։

Ինչևէ, երեկոյան Գայանեին Լիաննայի, Ջեմայի ու Լիպարիտի հետ տեղափոխոխում են Ակնա (Աղդամ)։ Այնտեղ հանդիպել են Մարտակերտի շրջանից գերեվարված ևս 2 հոգու՝ Լեռնիկ և Մարինե անուններով։ 

«Երևում էր, որ բորենիները լավ հալածել են, ծեծի են ենթարկել։ Ես ու Լիաննան ռուսերեն հաղորդակցվում էինք։ Ասացին օգնեք պարզենք նրանց ինքնությունը։ Լեռնիկն ու Մարինեն ամուսիններ չէին։ Նրանք պատմեցին, որ անասնապահությամբ են զբաղվել Հովիկ անունով մի մարդու ֆերմայում, ընդամենը աշխատողներ։ Ադրբեջանցիները չէին հավատում, ու Լեռնիկին շարունակ ծեծում էին»,- ասում է ականատեսը։ 

Հետո բոլորին հավաքել են իրար մոտ, ուտելիք տվել, հարցրել, թե ով բժշկական միջամտության կարիք ունի։ «Բժիշկը եկավ, վիրակապեց մեր վերքերը, ու պահը բաց չթողեց 2 անգամ գլխիս հարվածեց։ Ես ասում էի՝ «ինչո՞ւ եք խփում, չեք տեսնում մեր վիճակը, ի՞նչ ենք արել ձեզ», ասաց՝ «помнишь Агдам?»։ Ես ասացի, որ այդ ժամանակ ես փոքր եմ եղել և չեմ հիշում դեպքերը, ամեն ասելով՝ խփում էին։ Հայ գերիներին առանձին-առանձին տեղ են հատկացրել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց վերաբերում էին այնպես, կարծես ահաբեկիչներ են ձերբակալել։ «Երբ ինձ տանում էին իմ խուց, Լիպարիտի խցի դուռը բաց էր, այնպես էին ծեծում այդ խեղճ տղային, ինքն առանց այն էլ հաշմանդամ էր, դժվարանում էր քայլել, ու վիրավորում էր ստացել։ Ծեծում էին, սիրտս մղկտում էր, բայց ոչինչ անել չէի կարող»,- հիշում է մղձավանջը նա:

Հաջորդ օրը սկսվում է ադրբեջանական շոուն։ Գայանե Գաբրիելյանն ասում է, որ մինչ հեռուստաալիքները կգան նկարահանելու, իրենց նոր հագուստներ են հագցրել, պարտադրել՝ տեսախցիկի առջև՝ «բոլորդ կժպտաք, կասեք, որ ձեզ լավ են վերաբերվել»։ 

«Երբ սկսվեցին նկարահանումները, մեզ տաք թեյ էին տալիս։ Վիրակապում էին մեր վերքերը, մենք էլ ստիպված ասում էինք՝ «լավ են վերաբերվում»»։

Ակնայում մնալու մի քանի օրերի ընթացքում ամեն օր հայ գերիներն ընդունել են ադրբեջանական տարբեր լրատվամիջոցների։ Գայանեն ասում է՝ երբեք չի մոռանա ո՛չ տանջանքները, ո՛չ էլ ծաղրանքները, որ ամեն օր հարկադրաբար կուլ էին տալիս։ 

«Անգամ կին ոստիկաններն էին ծիծաղում մեր վիճակի վրա։ Նկարահանումից առաջ Լիաննային այնպիսի սանրվածք են արել, որ ծիծաղ առաջացնի, ճակատին էին հավաքել մազերը»։ 

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանցի սպաներից մեկը նրան ասել է, որ իրենց չեն պահելու, տանում են Շուշի, այնտեղից էլ կփոխանցեն հայ փրկարարներին։ Գերեվարված 6 քաղաքացիական անձանց հաջորդ օրը տեղափոխել են Շուշի, հրահանգել․ «ճանապարհին ոչ ոք, ոչ մի բառ չխոսի»։

Ճանապարհին մի քանի ադրբեջանական հենակետում կանգնել է մեքենան։ 

«Մենք ոչինչ չենք խոսել, էլի մտել են մեքենայի մեջ, հեռախոսներով նկարել, ծիծաղել մեզ վրա։ Շուշիի խցում հանդիպել ենք Սզնեքից ու Խաչմաչից գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց կանանց, որոնց վրա ևս ակնհայտ բռնության հետքեր կային։ Ադրբեջանցի սպան ասում էր՝ «մենք կարող ենք ձեզ այստեղ սպանել ու թաղել, բայց չենք անում»։ Մեզ համար դա փրկություն կլիներ, քան այն կտտանքները, որ մեզ ենթարկել են գերության 5 օրերին։ Մենք սպասել ենք այնքան, մինչև փրկարարները եկել են Շուշիի մատույցներ, մեզ փոխանցել են հայկական կողմին»։

Մղձավանջային այդ օրերի ընթացքում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում հայտնվել էր մի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները «մեծահոգություն» ցուցաբերում հայ գերիների նկատմամբ։ Գայանեի ամուսինը, գերեվարված մյուս քաղաքացիների հարազատները նրանց վերադարձնելու համար դիմել են Կարմիր խաչի առաքելությանը, ռուս խաղաղապահներին, փնտրել ամեն տեղ։

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Գայանեի հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց․․․ «Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այդ օրը հարյուրավոր հիվանդներ էին հիվանդանոցում, ոչ ոք ինձ բուժօգնություն չցուցաբերեց։ Պարզ էր, նրանք ավելի ծանր վիճակում էին։ Հաջորդ օրը բժիշկներն ինձ էլ ուղղաթիռով տեղափոխեցին Երևան։ Այստեղ վիրահատվել եմ, փառք Աստծո, հիմա լավ եմ», - հավելում է Գայանեն։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:16 Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր Այսօր, 12:12 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցները Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերում նվերներ են հանձնել երեխաներին Այսօր, 12:09 Ալիևը նամակ է հղել Հռոմի պապին Այսօր, 12:04 Դուստրը «Սպանդարյան» գերեզմանատանը նկատել է, որ հոր գերեզմանի հողաթումբը չկա, մի մասի վրա շինարարություն է արվել Այսօր, 11:52 Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել եւ նկարն ուղարկել ինձ. Փաշինյան Այսօր, 11:49 Ճշմարտությունը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկոլն ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Հակոբյան Այսօր, 11:39 Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում Այսօր, 11:31 Որպես անհետ կորած որոնվող տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին Այսօր, 11:29 Պուտինը հունվարին ծրագրում է արտասահմանյան այցեր․ Պեսկով Այսօր, 11:24 ԱՄՆ-ն իր քաղաքացիներին Բելառուսից անհապաղ հեռանալու կոչ է արել Այսօր, 11:20 ՀՀ դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. կրթության փորձագետը՝ TIMSS-2023 ստուգատեսի արդյունքների մասին Այսօր, 11:14 Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 11:10 Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Այսօր, 11:06 Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն Այսօր, 11:03 Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, որոշել եմ այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:53 «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյանը հրապարակել է քաղաքացու քննադատությունը Այսօր, 10:50 Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին. Ավինյան Այսօր, 10:40 Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան Այսօր, 10:17 Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրն է Այսօր, 09:59 Գործարկվել է միասնական տոմսային համակարգի կայք Այսօր, 09:52 1994-ից ի վեր, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան Այսօր, 09:44 Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 22/12/2024 21:13 Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետի հետ 22/12/2024 19:11 Ընդդիմությունը, արձագանքելով Նիկոլի ու Աննայի թեզերին, հայտնվում է ծուղակում 22/12/2024 18:06 Հայկական ֆիլմերը՝ Ադրբեջանի թիրախում. Հայաստանն անպաշտպան է թողնում ռեժիսորներին. Հովհաննես Իշխանյան 22/12/2024 16:25 Հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը չի փոխվի 22/12/2024 15:07 Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի 22/12/2024 13:29 Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան 22/12/2024 12:12 Ողբերգական դեպք՝ Քասախում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 22/12/2024 10:21 Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց 22/12/2024 09:29 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը