05/02/2024 12:33
Ադրբեջանական Կարմիր մահիկը ռեժիմի հետևորդ է՝ Ժնևի կոնվենցիայով պաշտպանված հագուստով. Շվեդ լրագրող
Ցավոք, ադրբեջանական Կարմիր մահիկները ոչ այլ ինչ են, քան ռեժիմի հետևորդներ՝ հագնված Ժնևի կոնվենցիայով պաշտպանված հագուստով. X-ի իր միկրոբլոգում գրել է շվեդ լրագրող Ռասմում Կանբեկը՝ արձագանքելով տեղեկատվությանը, թե ադրբեջանական Կարմիր մահիկի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերին։
«Կազմակերպության կառավարման խորհուրդը սերտորեն կապված է Ադրբեջանի ղեկավարության հետ, և չեզոքության հիմնական արժեքը լիովին անտեսվում է։ Հիշու՞մ եք, երբ դրանք օգտագործվեցին Աղդամի ճանապարհին Լեռնային Ղարաբաղի մուտքի մոտ բողոքի ցույցի համար։ ԿԽՄԿ-ի պահանջով հայտարարություններ անելու փոխարեն, նրանք միտումնավոր հակադարձ հայտարարություններ արեցին ԿԽՄԿ-ի դեմ, ինչը էլ ավելի խորացրեց հումանիտար ճգնաժամը»,-գրել է նա։