05/02/2024 17:27
Որքան շատ մարդ դրոշ բարձրացնի այս ազգակործան ընթացքի դեմ, այնքան մեծ կլինի այն կանգնեցնելու շանսը․ Մելիքյանի արձագանքը Հանրային ռադիոյի տնօրենի հայտարարությանը
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հայտարարությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի կապակցությամբ։ Հարցազրույցը, հիշեցնենք, Հանրային ռադիոյի եթերում էր տեղի ունեցել։ Գարեգին Խումարյանը ներողություն էր խնդրել ունկնդիրներից։
«Անսպասելի, բայց շատ հաճելի խոսք Հանրային ռադիոյի տնօրենի կողմից։
Անձամբ ծանոթ չեմ Գարեգին Խումարյանին, բայց ակնհայտ է՝ նրա մոտ «դանակը ոսկորին է հասել»։
Որքան շատ մարդ հաղթահարի բնական վախը, դուրս գա «կոմֆորտ զոնայից» ու դրոշ բարձրացնի ազգակործան ընթացքի դեմ, այնքան մեծ կլինի այդ ընթացքը կանգնեցնելու շանսը»,- գրել է Մելիքյանը։