05/02/2024 13:26
Երևանում ստեղծվում է մունիցիպալ ոստիկանություն
Երևանում մունիցիպալ ծառայության համակարգի հայեցակարգի վրա մշակվել է նախագիծ:
Առաջարկվում է ներդնել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման մեխանիզմներ և տնտեսվարողների գործունեության դադարեցման հնարավորություններ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործակարգավարական հաջորդ նիստին ներկայացնել, թե ինչ խնդիրներ են փորձում կանխել այդ ծառայության ստեղծմամբ, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը։