05/02/2024 20:07
ՔՊ-ական պատգամավորները նիստ են անցկացրել ԱԺ-ում
Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, հայտնում են խորհրդարանից։
«Քննարկվել են փետրվարի 6-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցեր:
Կարեւորվել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը:
Մտքեր են փոխանակվել այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքների, այդ թվում` օրենսդրության կատարելագործման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում: