05/02/2024 15:04
Վրաստանով Ռուսաստան պայթուցիկ նյութերի տեղափոխմանը մասնակցել է Հայաստանի քաղաքացի․ Մանրամասներ
Ահաբեկչություններ իրականացնելու համար Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերի բեռ են առգրավել Վրաստանում։ Այս մասին «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հաղորդում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
Վրաստանի տարածքով Ռուսաստան պայթուցիկ նյութերի տեղափոխմանը մասնակցել են Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ, գործընթացը կազմակերպել է Ուկրաինան, հաղորդում է հետախուզական ծառայությունը։
Գործակալությունը չի բացառում, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։
Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն պայթուցիկ նյութեր տեղափոխելու հետևում կանգնած է Զելենսկու կուսակցության պատգամավոր Անդրեյ Շարաշիձեն, հայտնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը։
Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, Վրաստան են հասել հունվարի 19-ին, նշել է Պետական անվտանգության ծառայությունը։