05/02/2024 11:57
Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում. Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով. ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ընդհանրապես չի մեկնաբանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին։
«Ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց նա։
Վարդանյանը կարծում է, որ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով։
Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխություններ պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի ժողովրդի կամքով։
«Նոր Սահամանադրությունը նշանակում է ամբողջովին նոր ընթացակարգ, բայց, այդուհանդերձ, մենք չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն կլինի, պետք է պահպանվեն, որովհետև դրանք դիտարկվում են որպես ցողունային սահմանադրական բջիջներ, առանց որոնց հնարավոր չէ ապահովել սահմանադրական ամբողջական համակարգի գոյատևումը»,- նշեց Վարդանյանը։