06/02/2024 11:54
Լևոն Քոչարյանը հնարավոր է համարում փողոցային պայքարի վերսկսումը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կարծում է, որ ընդդիմությունը հասարակության «աչքերը բացելու» խնդիր ունի ու հիմա դա են անում:
«Ինչքանո՞վ է դա արդյունավետ` կարող են տարբեր գնահատականներ հնչել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը հնարավոր է համարում, որ նորից կսկսեն փողոցային պայքարը:
Հարցին`եթե Սահմանադրության փոփոխության մասով հնարավոր լինի՝ հայ ժողովուրդը կգնա՞ ու «այո» քվեարկի Նիկոլ Փաշինյանի բերած Սահմանադրությանը` Լևոն Քոչարյանն պատասխանեց, թե իրենից կախված ամեն ինչ կանի, որ այդպես չլինի: