06/02/2024 17:48
Հակոբ Արշակյանը փորձում է հիմնավորել, թե մենք ինչու պետք է «սպիտակ դրոշ» բարձրացնենք, հանձնվենք ու հրաժարվենք մեր ինքնությունից․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի արձագանքին, որը նա հնչեցրել է՝ ի պատասխան Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի՝ երեկվա հայտարարության։
«ՔՊ-ական փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր էջում երկար-բարակ ճամարտակել է՝ փորձելով պատասխանել Հանրային ռադիոյի տնօրենի երեկվա «կարմիր» հոդվածին։
Ամփոփումը հետևյալն է՝ Հակոբը փորձում է հիմնավորել, թե մենք ինչու պետք է «սպիտակ դրոշ» բարձրացնենք, հանձնվենք ու հրաժարվենք մեր ինքնությունից։
Այդ գրվածքն ինքնին նողկալի է՝ սկզբից մինչև վերջ։ Բայց ամենանողկալին թերևս այն կտորն է, որում նա մեզ կոչ է անում «անուրջների» հետևից չգնալ։
Ա՛յ սրիկա, 6 տարի առաջ Արցախը ծաղկուն պետություն էր։ Իրական էր։ Մերն էր։ Դու՛ք այն դարձրեցիք անուրջ։ Էդքանից հետո ո՞նց է լեզուդ պտտվում խոսել «անուրջներից» հրաժարվելու մասին։
Հիշեցնում ես ծնողներին սպանելու համար դատվող այն մեղադրյալին, որ դատարանին խնդրում է իրեն մեղմ պատժել, որովհետև երկկողմանի ծնողազուրկ է»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։