06/02/2024 12:02
Նյու Յորքում միջազգային կազմակերպությունների և հայերի հետ հանդիպումներից հետո՝ Արտակ Բեգլարյանի լավ և վատ նորությունները
Երեք օրով Նյու Յորքում էինք՝ և՛ միջազգային որոշ կազմակերպությունների, և՛ տեղի հայկական շրջանակների հետ հանդիպումների նպատակով. Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Լավ նորությունն այն է, որ հայկական համայնքում ցանկությունն ու մղումը կա Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների համար պայքարելու, սակայն Սփյուռքն ուղղության և գործնական քայլերի կարիք է զգում: Իսկ վատ նորությունը (բայց ոչ անակնկալ) այն է, որ միջազգային կազմակերպություններում բավարար կամք ու վճռականություն չկա մեր հարցերը հետևողական ու համապարփակ ուշադրության ներքո պահելու:
Երկու ճակատում էլ հսկայական կարիք ու որոշակի հնարավորություններ կան աշխատելու, սակայն ճամփան երկար է, և պետք է պատրաստ լինենք ռազմավարական պայքարի:
Վերադարձանք Վաշինգտոն՝ ևս մի քանի օր այստեղ բազմազան հանդիպումներ ունենալու նպատակով»։